Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասադը համաներում է հայտարարել

Ասադը համաներում է հայտարարել
23.10.2012 | 14:58

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հրամանագիր է ստորագրել, որով համընդհանուր համաներում է շնորհվում մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը հանցագործություն կատարած անձանց։ Համաներումը չի առնչվի ահաբեկիչներին։ Սիրիայում ահաբեկիչ են համարվում բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են իշխող ռեժիմին։

Դիտվել է՝ 9123

Մեկնաբանություններ